ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է դուրս բերել Աֆղանստանում գտնվող ամերիկյան զորքերի մի մասը: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
Աղբյուրը հայտնել է, որ ամերիկյան ուժերի թվաքանակը նախատեսվում է կրճատել 7 հազար զինծառայողով:
Այս պահին Աֆղանստանում գտնվում է 14 հազար ամերիկացի զինվորական:
Պարբերականը հիշեցնում է, որ այս որոշումը համընկել է Թրամփի մեկ այլ որոշման հետ, որի համաձայն ամերիկյան ուժերը դուրս են բերվելու Սիրիայից: