Հասարակություն Բարի օր 

Կույր աղջիկը շոշափել է Պուտինի դեմքը. Տարածվել է հուզիչ հանդիպման տեսանյութը

Դեկտեմբերի 20-ին կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական մեծ ասուլիսը: Ասուլիսից առաջ Պուտինը կատարել է 17-ամյա կույր աղջնակի ցանկությունը: Ռեգինա Պարպիևան, ով տեսողությունը կորցրել է ծանր հիվանդության արդյունքում, խնդրել է Պուտինի դեմքը տեսնել՝ շոշափելով այն ձեռքերով: Տեսանյութն ավելի ուշ տարածվել է ռուսական լրատվամիջոցներում:

«Դուք շատ գեղեցիկ եք և շատ լավը»,-հայտարարել է Ռեգինան՝ շոշափելով Պուտինի դեմքը:

Պուտինն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռեգինային և համբուրել նրա ձեռքը:

 

 

Նույն շարքից