Հասարակություն 

Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն ժամը 19:30-ին. հարակից որոշ փողոցների երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Այսօր՝ ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա ամանորյա համերգ-ներկայացում, որի ընթացքում հանդիսավոր կերպով կվառվեն գլխավոր ու նոր տոնածառի լույսերը: Երևանի քաղաքապետարանը բոլորին սիրով հրավիրում է մասնակցելու տոնական միջոցառմանը:

Միջոցառման նախապատրաստման ընթացքում հարակից որոշ փողոցների երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի:

 

 

Նույն շարքից