Անկարան հերքում է տեղեկություններն այն մասին, իբր ԱՄՆ-ին առաջարկել է ուսումնասիրել ռուսական C-400 համակարգերն այն բանից հետո, երբ դրանք ձեռք կբերվեն թուրքական իշխանություններից կողմից:
Թուրքիայի ԱԳՆ պնդմամբ, ամերիկյան կողմի հետ հանդիպմանը, թուրքական կողմը միայն հայտնել է, որ ռուսական համակարգերն օգտագործվելու են ՆԱՏՕ-ի համակարգերից անկախ: Թուրքական իշխանությունները նաև անում են այնպես, որ դա չվտանգի ամերիկյան F-35 կործանիչների գործունեությունը և դրանց բնութագրի մասին տեղեկություններ հասանելի չլինեն ռուսներին:
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Անկարան Վաշինգտոնին առաջարկել է ուսումնասիրել ռուսական C-400 համակարգերը՝ ցանկանալով այդ կերպ վերականգնել ամերիկյան իշխանությունների վերաբերմունքը, որը վատացել է նշյալ տեխնիկայի պատճառով: