Թուրքիայում տեղացի զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել «Վանա լճի ճեպընթաց» անունը ստացած Անկարա-Դատվան ճեպընթաց երթուղի է գործարկվել:
Անկարայից շարժվող ճեպընթաց գնացքի երթուղին անցնում է Քըրըքքալե, Կայսերի (Կեսարիա), Սիվաս (Սեբաստիա), Մալաթիա, Էլազըղ (Խարբերդ), և Մուշ նահանգներով ու հասնում Բիթլիս (Բաղեշ): Երթուղու վերջին կետը Վանա լճի ափին գտնվող Դատվան քաղաքն է: Զբոսաշրջիկներն այստեղից մեքենաներով այցելում են Վանա լճի շրջակայքում գտնվող տեսարժան վայրերն ու լինում Վան քաղաքում:
Նշվում է, որ 24 ժամ տևող ճանապարհորդությունը ձմեռային շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել Թուրքիայի արևմտյան հատվածում բնակվող երիտասարդների մոտ:
Աղբյուրը՝ ermenihaber