Քաղաքական գլխավոր 

Հայաստանն ԱՄՆ-ի համար ամենավերջին հետաքրքրություն ներկայացնող երկիրն է. Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը համաձայն չէ ռուսական կողմի հայտարարությունների հետ, թե ամերիկյան իշխանությունների կողմից շանտաժ ու ճնշում կա Հայաստանի իշխանությունների վրա:

Սարգսյանի խոսքերով, Վաշինգտոնը Հայաստանում որևէ ձևով միջամտություն չունի. «Ամերիկյան քաղաքականությունը մեր տարածաշրջանում շատ պասիվ է: Եթե առաջնահերթության տեսանկյունից խոսենք, մեր տարածաշրջանը երևի հարյուրերորդականության նշանակություն ունի, իսկ Հայաստանը տարածաշրջանում ամենավերջին հետաքրքրություն ներկայացնող պետությունն է: Սա Թրամփի ադմինիստրացիայի համար շատ պրագմատիկ մոտեցում է: Նրանք ոչինչ չունեն վերցնելու կամ ստանալու: Դրա համար ես Կարասինի ասածի հետ համաձայն չեմ: ԱՄՆ-ն այստեղ շատ պասիվ է: Իսկ ռուս գործընկերների հետ պետք է ավելի ակտիվ աշխատել, որպեսզի հետագայում նման թյուրըմռնումներ չլինեն»:

Նույն շարքից