Հասարակություն 

Չեմ ուրանում ով եմ եղել, ինչ եմ եղել. Կամո Արեյան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խորհրդական Կամո Արեյանը չի ցանկանում գնահատականներ տալ Երևանի նոր իշխանությունների հայտարարություններին, որոնք նախկին իշխանություններին մեղադրում են ծախսերի հարցում ուռճացումների մեջ:

Ազատության հետ զրույցում Արեյանը նշեց, որ ինքը չի հրաժարվում նրանից, որ եղել է Երևանի փոխքաղաքապետ, չի մոռանում դա, չի խուսափում, չի ուրանում ով է եղել, ինչ է եղել. «Ոչնչից չեմ խուսափում, հիշողությունս էլ չի խամրել»:

Հարցին, թե ճիշտ է արդյո՞ք, որ ծախսերն ուռճացված են եղել, Արեյանը հայտարարեց, որ դրանք նույնիսկ քիչ են եղել. «Մասնավորապես վերելակների մասով դրանք ընթացիկ նորոգման ծախսեր են եղել, խիստ հրատապ անհետաձգելի վերանորոգումների համար, վերելակների վթարներից խուսափելու համար»:

Նույն շարքից