Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանը՝ Սիրիայից ամերիկյան զորքերի հեռանալու մասին

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսել է Սիրիայից ամերիկյան զորքերի հեռանալու մասին: Այս մասին փոխանցում է Ինտերֆաքս գործակալությունը:

«Մենք պետք է հասկանանք, թե երբ, ինչպես ու ուր են գնալու ամերիկացիները: Սա դեռ անհասկանալի է»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովի համար անհասկանալի է «հաջորդ փուլ» ձևակերպումը, որը կա ամերիկյան հայտարարության մեջ:

Ավելի վաղ ամերիկյան իշխանությունները հայտարարել էին Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին՝ նշելով, որ դա ահաբեկչության դեմ պայքարի նոր փուլն է:

Իր հերթին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ողջունել է ամերիկյան որոշումը՝ հայտարարելով, որ դա քայլ է ճիշտ ուղղությամբ՝ միևնույն ժամանակ կոչ անելով սպասել հասկանալու համար իրավիճակը:

 

 

Նույն շարքից