Քաղաքական 

Ռուսաստանում տոտալ անվստահություն կա Փաշինյանի իշխանության որոշ ներկայացուցիչների նկատմամբ

Հայ-ռուսական հարաբերություններին ոչինչ չի սպառնում, սակայն այս ընթացքում ականատես ենք եղել, որ գոնե միջին օղակներում կամ իշխանության երկրորդ էշելոնում կան որոշակի խնդիրներ, որոնք շարունակական աշխատանքի և լուծման կարիք ունեն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Սարգսյանի խոսքերով, ինքը չի հիշում մի դեպք, որ ՌԴ նախագահը որևէ պետության ղեկավարի մասին խոսելիս  բացասական բաներ ասի. «Նույնիսկ ԱՄՆ նախագահի մասին խոսելիս, դա անում է շատ հարգանքով: Սա Պուտինի քաղաքական նաև անձնական դիրքավորումն է, նա փարձում է ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել հարաբերություններում: Կոշտ միայն մեկ անգամ է խոսել՝ Սաակաշվիլիի մասին: Այլ բան այս պահին չեմ հիշում»:

Սարգսյանը նշեց, որ երկրորդ էշելոնում առկա խնդիրների մասին, եթե հայկական կողմը չի բարձրաձայնում, ռուսական կողմը պարբերաբար անում է դա. «Եթե առաջին դեմքերի մոտ կա վստահություն, փոխըմբռնում, մի փոքր ներքևում հայ գործընկերների նկատմամբ վստահության պակասի, կամ դրա տոտալ բացակություն կա: Այս ուղղությամբ պետք է աշխատանք տանի վարչապետը, որպեսզի իր թիմակիցները նույնպես ՌԴ-ում կարողանան այնպես ազատ գործել, ինչպես՝ ինքը»:

 

Նույն շարքից