Քաղաքական 

Զասը չի կարող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար լինել առանց Հայաստանի ստորագրության. Պարզաբանում ՀԱՊԿ-ից

Գլխավոր քարտուղարի նշանակման մասին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման ստորագրման ժամկետները սահմանված չեն, այդ փաստաթուղթը պետք է ստորագրեն բոլոր անդամ երկրները: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Բելառուսի ԱԽ քարտուղար Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին որոշման նախագիծը:

Լուկաշենկոն ասել էր, որ Զասի թեկնածությանն իրենց աջակցությունն են հայտնել բոլոր երկրները՝ բացի Հայաստանից, որտեղ վերջինս դեռ չի եղել այցով:

Նույն շարքից