Վիեննայի կենտրոնում երկու մարդ հրազենային վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ոստիկանության փոխանցմամբ, վիրավորները հայտնաբերվել են Lugeck ռեստորանի մոտ: Ինչ վերաբերում է կրակողին, ապա նա կարողացել է հեռանալ դեպքի վայրից: Իրավապահները քայլեր են ձեռնարկում վերջինիս հայտնաբերելու համար:
Ավստրիական հեռուստատեսությունը հայտնում է, որ վիրավորներից մեկը մահացել է: