Analitik.am-ի տեղեկություններով, այս պահին ՀՀԿ մի շարք անդամներ գտնվում են Օջախ ռեստորանային համալիրում: Մեր ունեցած տեղեկություններով, կազմակերպվել է մեծ խնջույք և ընթրիք՝ նվիրված Ամանորին, որի ընթացքում քննարկվելու է նաև կուսակցության հետագա անելիքները:
Նշենք նաև, որ ընթրիքին հրավիրված են եղել ոչ բոլոր ՀՀԿ անդամները: Ըստ որոշ լուրերի, ՀՀԿ-ն այս շրջանում շատ քիչ թվով մարդկանց է վստահում, հետևաբար նման հավաքույթներին, որպես կանոն, ներկա են գտնվում միայն իրական նվիրված կուսակցականները: