Հասարակություն Ֆեյսբուք 

Քաղաքացի Վարդան Բաբայանի սպառնալիք-մեկնաբանությունը հավանել են 133 այլ, ենթադրաբար ՀՀ, քաղաքացիներ

«1) Մանվել Գրիգորյանի ազատ արձակման վերաբերյալ «Ազատության» նյութի տակ ՀՀ քաղաքացի, դիմապատկեր չունեցող ոմն Վարդան Բաբայան Վարչապետից պահանջում է «ազատ արձակել դատական համակարգը»։ Ընդ որում՝ անհապաղ։ Սպառնալով մտածել։ Մտածել, որ Վարչապետի մատն այս ամենին խառն է։

2) Նշված քաղաքացու սպառնալիք-մեկնաբանությունն այս կամ այն ինտենսիվությամբ (լայք, սրտիկ) հավանել են 133 այլ, ենթադրաբար ՀՀ, քաղաքացիներ։

3) Քաղաքացի Վարդան Բաբայանն ակամա առաջարկում է մեր պետականությունը վերափոխել Մովսես մարգարեի առաջնորդությամբ անապատներում դեգերող մարդկանց բազմության, որ չունի ո՛չ դատարան, ո՛չ ուրիշ հանրային ինստիտուտ, ո՛չ ընդդիմախոսություն։

4) Քաղաքացի Վարդան Բաբայանի առաջարկությունը համահունչ չէ իրավական մշակույթի ամենատարրական հիմունքներին։

5) Քաղաքացի Վարդան Բաբայանն ու 133 լայքողներն ու բյուր-հազարավոր այլ համակիրներ պետք է հետզհետե սովորեն իրավական մշակույթի ամենատարրական հիմունքները։

6) Թե չէ անկանոն շարժումներով կխորտակեն մեր առանց այն էլ խախուտ ընդհանուր նավը։

7) Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կրկնում եմ՝ Հանրապետությունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

Նույն շարքից