Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ տարվա մեջ նվազել է 2 տոկոսով և հասել է 225 միլիարդ դոլարի: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Պարբերականը գրում է, որ տարին կորուստով են փակել ցանկում հայտնված 25 մեծահարուստներից 16-ը: Ամենաշատն աղքատացել է Օլեգ Դերիպասկան: Ամերիկյան պատժամիջոցների թիրախում հայտնվելուց հետո վերջինիս կարողությունը պակասել է 5,7 միլիարդ դոլարով:
Բայց կան նաև գործարարներ, ովքեր հարստացել են: Խոսքը մասնավորապես վերաբերում է Լեոնիդ Միխելսոնին, Վագիտ Ալիքպերովին, Գենադի Տիմչենկոյին, ովքեր աշխատել են մոտ 9 միլիարդ դոլար:
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը կրճատվել է 511 միլիարդ դոլարով: