Գերմանիայի կառավարությունը որոշում է կայացրել արգելել իրանական Mahan Air ավիաընկերության օդանավերի թռիչքը գերմանական օդանավակայաններից: Այս մասին հայտնում է Bild-ը:
Թռիչքները դադարեցվելու են 2019 թվականի հունվարից:
Այս պահին ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում Մյունխենի և Դյուսելդորֆի օդանավակայաններից:
Mahan Air-ը պատկանում է Իրանի Իսպամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատարին: Bild-ը գրում է, որ այն համագործակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ և զինվորականներ ու զենք է տեղափոխում Իրանից Սիրիա: