Էջմիածնում Մանվել Գրիգորյանի ազատման դեմ բողոքի ակցիա անող քաղաքացիները շարունակում են շրջել քաղաքում և փակել փողոցները: Նրանք չեն պատրաստվում բացել ճանապարհները և թույլ տալ, որպեսզի քաղաքի բնականոն կյանքը վերականգնվի, չնայած այն բանին, որ այսօր հանգստյան օր է և սպասվում է զբոսաշրջիկների հոսք:
Քիչ առաջ Առաջին լրատվականի տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես է ոստիկանը փորձում ակցիա անող երիտասարդներին համոզել, որ զբոսաշրջիկների այցով պայմանավորված բացեն ճանապարհները:
«Այ ախպեր, ինչ տուրիստ, բերել են տուրիստականներին բրախել են վրներս, հորս արև: Ասում են բա տուրիստ կգա, ջահնդամը»,-հայտարարեց երիտասարդներից մեկը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին ազատ արձակեցին դեկտեմբերի 21-ին երեկոյան՝ 25 միլիոն դրամ գրավի դիմաց: