Հասարակություն Բարի օր 

Քաղաքացիների կողքին եմ լինելու, բայց դա չի նշանակում, որ նրանց հետ միասին պայքարելու եմ. Դիանա Գասպարյան

Էջմիածնում այսօր վաղ առավոտից շարունակվում է երեկ գիշերվանից մեկնարկած բողոքի ակցիան: Քաղաքացիների բողոքի ակցիան սկսվեց այն բանից հետո, երբ դատարանը որոշեց փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը և 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել վերջինիս: Քաղաքացիները փողոցներ են փակում, ինչի արդյունքում լրջորեն տուժում է երթևեկությունը:

Analitik.am-ի հետ զրույցում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ասաց, որ քիչ հետո պատրաստվում է գնալ բոլոր այն թաղամասեր, որտեղ բողոքի ակցիաներ են տեղի ունենում. «Բնականաբար քաղաքացիների կողքին եմ լինելու, բայց դա չի նշանակում, որ նրանց հետ միասին պայքարելու եմ, որովհետև ի վերջո պայքարի հասցեատերն այս պահին քաղաքում չէ»:

Տիկին Գասպարյանը նշեց նաև, որ չի կարող ասել, թե ճանապարհները բացելու շուրջ բանակցության է գնում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ. «Ես ընդամենը իմ ժողովրդի կողքին եմ լինելու, իսկ ընթացքը հետո կերևա»:

Նույն շարքից