Իրավական Հասարակություն 

Ժամանակը կգա, բոլորը շնորհակալ կլինեն Ռոբերտ Քոչարյանին. Փաստաբան

analitik.am

2008 թվականի հայտնի դեպքերի ժամանակ տվյալներ են եղել, որ տարբեր զորամասերում աշխատանքներ են տարվում անձնակազմերի հետ, որպեսզի զինվորականներին ներքաշեն քաղաքական գործընթացների մեջ: Կոնկրետ ով որ զորամասում ինչ աշխատանք է տարել, ասել չեմ կարող, այդ օպերատիվ տվյալներն ԱԱԾ-ում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

Ալումյանի խոսքերով, այս մասով իրենց ասածներին կարող էին նաև չհավատալ, սակայն օրեր առաջ այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանին միացած ՊՆ փոխնախարարներից Գագիկ Մելքոնյանը հայտարարել է, որ հատուկ գնդի 80 տոկոսը պատրաստ է եղել միանալ ցուցարարներին. «Այդ պահին Հանրապետության նախագահը պատասխանատու է եղել յուրաքանչյուր բնակչի համար: Եթե ստացվեր այնպես, որ Հայաստանի տարբեր տարածքներից զինված կամ չզինված զինվորականներ գային Երևան, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարող էր տեղի ունենալ Հայաստանում: Այս ամեն ինչն անհրաժեշտ էր կանխել: Ժամանակը կգա, որ բոլորը շնորհակալ կլինեն նրանց, ովքեր այդ պահին դա կանխել են»:

Ալումյանի խոսքերով, վերոնշյալ սցենարը կանխելուն է ուղղված եղել հայտնի 0038 հրամանը:

Նույն շարքից