Էջմիածնում շարունակվում են Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ երեկվանից սկսած բողոքի ակցիաները։ Նրանք պահանջում են կալանավորել Մանվել Գրիգորյանին և զրկել գեներալի կոչումից։
Ակիցիայի մասնակիցներին է միացել նաև Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց, որ ժողովուրդը դեմ է, որպեսզի այդպիսի մարդ ապրի իրենց կողքին․ «Այստեղ որևէ մեկը որևէ մեկից չի վախենում, նախկինում էլ չեն վախեցել։ Էջմիածնեցին վախկոտ մարդ չի, պարզապես օրենքներն այնպես են հարմարեցրել, որ նրանք կարողանում են օրենքները շրջանցել և մարդկանց համար խնդիրներ ստեղծելով առաջ գնան։ Թող վախենան իրենք, որ ժողովրդի կողմից մերժվում են։ Հիմա ավելի լավ ա Մանվելը մի հատ բահ վերցնի, փորի, ինքը թաղվի, ավելի շուտ կներվի, եթե ինքը ինքնասպանություն գործի։ Այո, ես կոչ եմ անում, թող ինքն ինքնահրկիզվի, որ ժողովուրդը հանգիստ գնա իրա գործերով, և ուրախացած կգնա։ Նա պետք չի մեզ, այս քաղաքին պետք չի, մենք դուրս ենք շպրտելու այդ մարդկանց»։