Հասարակություն 

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու որոշման դեմ. Արևիկ Խաչատրյան

ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ հղում անելով  Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանին:

«Գլխավոր դատախազությունը ստացել է դատարանի որոշումը, այն հիմնավոր չէ և Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու դատարանի որոշման դեմ»,-ասել է Արևիկ Խաչատրյանը։

Նույն շարքից