Երևան-Էջմիածին ճանապարհը շարունակում է փակ մնալ Մանվել Գրիգորյանի ազատման դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների կողմից: Վերջիններս չեն պատրաստվում բացել ճանապարհը՝ հայտարարելով, որ սա ակցիա չէ իշխանությունների դեմ, իրենք պահանջում են, որ պատկան մարմինները գան ու բացատրություն տան:
Ակցիայի մասնակիցների հետ արդեն հանդիպել են Էջմածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, նախկին պատգամավոր Ճոյտ անունով հայտնի Հակոբ Հակոբյանը, Իմ քայլը դաշինքով պատգամավոր ընտրված Վիկտոր Ենգիբարյանը:
Ակցիային մասնակցում են նաև կանայք, որոնցից մեկի խոսքերով, ինքը վախով է ապրել, ցանկացել է բաց հագնվել, սակայն չի կարողացել. «Ուզեցել եմ բաց հագնվեմ, չեմ կարացե»:
Այդ կինը կոչ է անում բոլոր կանանց լինել տղամարդկանց կողքին:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին ազատ արձակեցին դեկտեմբերի 21-ին՝ փոխելով նրա նկատմամբ խափանման միջոցը՝ կիրառելով գրավ 25 միլիոն ՀՀ դրամի չափով: