Հասարակություն 

Մանվել Գրիգորյանի մասին որոշումը Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ է եղել

Վանաձորում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, խոսելով Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու մասին, հայտարարել է, որ դատարանի որոշումն իր համար անակնկալ է եղել և ինքը չգիտի, թե ինչ հիմնավորմամբ է փոխվել խափանման միջոցը՝ հավելելով, թե հասկանում է այն մարդանց, ովքեր այս պահին բողոքի ակցիա են իրականացնում:

Փաշինյանը նշել է, որ որոշմանը կարող է ծանոթանալ, երբ այն հասանելի կլինի, սակայն այդ ժամանակ էլ կարծիք չի հայտնի:

Վարչապետի պաշտոնակատարը կարծում է, որ քաղաքացիներն ակցիա իրականացնելու իրավունք ունեն:

Նույն շարքից