Քաղաքական 

Խնդիրն ավելի խորն է և բովանդակային. Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ում տիրող իրավիճակի մասին

Մենք ասել ենք, որ ունենք թեկնածու և հարցը պետք է լուծվի կոնսենսուսով, պետք է փորձենք հասնել դրան: Այս մասին Վանաձորում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդրի մասին:

Փաշինյանի խոսքերով, հայկական կողմի համար խնդիրը գլխավոր քարտուղարի պաշտոնն ու կարգավիճակը չէ. «Մեզ համար խնդիրը ՀԱՊԿ  բովանդակությունն է, փոխադարձ պարտավորությունների հստակեցումը, այս հարցի շուրջ կոնսենսուսի հասնելը: Եղել են ժամանակներ, երբ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարը ռոտացիոն կարգով չի նշանակվել, նույն մարդը երկար տարիներ եղել է գլխավոր քարտուղար: Գլխավոր քարտուղարի հարցը չէ կարևորը, խնդիրն ավելի խորն է և բովանդակային: Ես, անկեղծ ասած, գոհ եմ տեղի ունեցած, տեղի ունեցող և ունենալիք քննարկումներից, որովհտեև շատ բաց ու անկեղծ քննարկումներ են տեղի ունեցել, ինչը երբեք ՀԱՊԿ-ում չի եղել»:

Հարցին, թե հնարավոր է, որ Հայաստանը վետոյի իրավունքից օգտվի, Փաշինյանը նշեց, որ կոնսենսուսն ավելի կարևոր է ՀԱՊԿ բովանդակության, ոչ թե գլխավոր քարտուղարի հարցով. «Մենք միշտ էլ կառուցողական ենք եղել և կլինենք՝ հույս ունենալով, որ մյուսներն էլ նույն կերպ կլինեն»:

Փաշինյանը նպատակահարմար չի գտել հանդիպել Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի հետ:

Նույն շարքից