Միջազգային Հասարակություն 

«Օրենքով գող»-ը դատապարտվել է 45 տարվա ազատազրկման

Մանհեթենի դաշնային դատարանը 45 տարվա ազատազրկման է դատապարտել ծագումով վրացի «օրենքով գող» Ռաժդեն Շուլայային: Այս մասին հայտնում է Apsny.ge-ն:

Նշվում է, որ օրինակելի վարքի դեպքում Շուլայայի ազատազրկման ժամկետը կարող է կրճատվել 15 տոկոսով, իսկ պատժի կրումից հետո նա կարտաքսվի Ռուսաստան:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունիսին Նյու Յորքի դատարանը Ռաժդեն Շուլայային հինգ հոդվածներով մեղավոր է ճանաչել: Նա մեղադրվում է Նյու Ջերսիում հանցավոր խմբի ստեղծման, թմրամիջոցների վաճառքի, դրամաշորթության, ազարտային խաղերի ապօրինի կազմակերպման և թալանի մեջ:

Նույն շարքից