«Ես այնքան հպարտ եմ, որ աշխարհում ամենահարգված ամսագրերից մեկը՝ «The Economist»-ը, որի ընթերցողն եմ ես, Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»՝ երկրում խաղաղ Թավշյա հեղափոխության և վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների շնորհիվ։ Մի քանի լավ ընկերների հետ մտադիր ենք հեղափոխության մասին փաստագրական ֆիլմ նկարահանել, որը կկոչվի «Ես մենակ չեմ» (I Am Not Alone)։ Ֆիլմը պատրաստ կլինի հաջորդ տարում»,-այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Սերժ Թանկյանը։
Մտադիր ենք հեղափոխության մասին ֆիլմ նկարահանել. Սերժ Թանկյան