ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ դաշնային կառավարության «փակումը» երկար չի տևի և պահանջել է, որպեսզի դեմոկրատները քվեարկեն սահմանի ամրապնդման օգտին:
ԱՄՆ դաշնային կառույցների մի մասն անցնելու է կեսգիշերին կրճատված աշխատանքային ժամերի, քանի որ Թրամփը և Կոնգրեսը համաձայնության չեն եկել ժամանակավոր բյուջեի հարցում, այդ թվում՝ սահմանների անվտանգության հետ կապված:
«Մենք չենք կարող որևէ բան անել, քանի որ անհրաժեշտ է, որպեսզի դեմոկրատները տան մեզ իրենց ձայնը։ Մեզ պետք է անվտանգություն սահմանի վրա: Մենք չենք ուզում, որ այստեղ գան մարդիկ, որոնց մենք չենք ուզում տեսնել այստեղ։ Մենք ուզում ենք, որ այստեղ եկող մարդիկ որոշակի իրավական գործընթացներ անցնեն»,-ասել է Թրամփը:
Նախագահի խոսքերով, Մեքսիկայի հետ սահմանին պետք է կառուցել, եթե ոչ պատ, ապա պողպատե արգելք, որը թույլ կտա կանխել սահմանի անօրինական հատումը։