Հասարակություն Ֆեյսբուք 

Ամանորը ռեստորանում նշելու համար Գյումրու դպրոցներում կազմակերպել են դրամահավաք . Վահան Թումասյան

«Այսօր, երբ խելակորույս շարունակում էինք վառելափայտ ու սննդամթերք հայթայթելու ու բաժանելու գործը, որպեսզի ծայրահեղ աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքներին Ամանորի տոներին գոնե տաք վառարան և մի փոքրիկ սեղան ունենալու հնարավորություն ընձեռենք, իմացա, որ Գյումրու մի շարք դպրոցներում կազմակերպել են դրամահավաք՝ ամանորյա միջոցառումները քաղաքի հայտնի ռեստորաններում ճոխ նշելու համար: Իրոք՝ գժվել կարելի է…

Պատկան մարմինների պաշտոնյաներ, իսկ մտածե՞լ եք այն ընտանիքների մասին, ովքեր իրենց երեխաների համար չեն կարողանալու վճարել այդ՝ ոչ փոքր գումարները»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը:

Նույն շարքից