Բրիտանիայի աշխատանքի և կենսաթոշակային հարցերով նախարար Էմբեր Ռադդը կարծում է, որ պետք է բողոքել Եվրամիության գագաթաժողովի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի «տհաճ ու տարօրինակ» վարքագիծի համար: Այս մասին նախարարը հայտարարել է «Daily Telegraph» թերթում:
Ռադդը Յունկերին անվանել է «տհաճ», բացատրելով, որ նկատի ունի մի լուսանկար, որում Եվրահանձնաժողովի ղեկավարը ձեռքը դրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ուսին, ինչն ակնհայտ ջերմացրել է նրանց զրույցը․ «Դա ինձ դուր չեկավ»,-ասել է Ռադդը։
«Դա տարօրինակ է, այսինքն, եթե դա տեղի ունենար մեր խորհրդարանում, հուսով եմ, որ դրան կհետևեր պաշտոնական բողոք»,-ասել է բրիտանացի նախարարը: Նա նաև անդրադարձել է ԵՄ գերատեսչություններում անցկացվող հանդիպումներին, նշելով, որ ԵԽ անդամները «սիրում են ամուր գրկախառնություններ»:
Նշվում է, որ Յունկերը, ով հայտնի է հումորի յուրահատուկ զգացողությամբ և որոշակի ֆլիրտային դրսևորումներով, մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել տարօրինակ վարքագծով: Այսպիսով, փետրվարին Եվրախորհրդարանի լիագումար նիստում նա մոտեցել է Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհոֆստադտուին և խառնել է վերջինիս մազերը: