Սերբիան կատարում է բոլոր պայմանները Եվրամիությանը միանալու համար, այդ պատճառով Բրյուսելը կշարունակի ընդլայնել քաղաքականությունն Արևմտյան Բալկաններում: Այս մասին հայտնել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ շաբաթ օրը Սերբիայի մայրաքաղաքում տեղի կունենա հանդիպում Ռումինիայի, Հունաստանի, Բուլղարիայի վարչապետերի և Սերբիայի նախագահի միջև: Բացի այդ, հայտնի է, որ երեք երկների ղեկավարները հայտնել են իրենց միանձնյա օժանդակությունը Սերբիայի՝ ԵՄ-ին միանալու հարցում:
«Մենք կարծում ենք, որ Սերբիան կատարել է այն պայմանները, որոնք ներկայացվել են ԵՄ-ի կողմից և մյուս պետությունները պետք է հետևեն այդ օրինակին»,-հայտարարել է Հունաստանի վարչապետը: