Քաղաքական Միջազգային 

Իրաքի նախագահը հույս է հայտնել, որ ԱՄՆ զորքերի դուրս բերումը Սիրիայից չի հանգեցնի բռնության նոր շրջափուլի

Իրաքի նախագահ Բարխամ Սալեհը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ զրույցում, հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի զինված ուժերի դուրս բերումը Սիրիայից կլուծի երկրում առկա իրավիճակը, այլ ոչ թե կհանգեցնի բռնության նոր շրջափուլի: Այս մասին հայտարարել է Իրաքի նախագահի մամուլի ծառայությունը:

«Նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է ամերիկյան ուժերի դուրսբերումը խաղաղության հասնելու համար` հիմնված սիրիացիների իրավունքների և նրանց անկախ ընտրությունների նկատմամբ հարգանքի, այլ ոչ թե բռնության և ոտնձգությունների վրա»,-հաղորդում է «Salekh» կայքը :

Նա նաև հայտարարել է, որ «տարածաշրջանային և միջազգային լարվածության բեռը» չպետք է ընկնի Իրաքի վրա և պետք է պաշտպանվի ինքնիշխանությունը, ինչպես նաև ահաբեկիչների նկատմամբ հաղթանակի ապահովումը:

Պոմպեոն իր հերթին վստահեցրել է Իրաքի նախագահին, որ ԱՄՆ-ն «շարունակում է իր պարտավորությունները կատարել Իրաքում ահաբեկչության դեմ պայքարի հարցում»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պոմպեոն քննարկել է Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդիի հետ ամերիկյան զորքերի դուրսբերումը Սիրիայից:

Նույն շարքից