Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի օրվա երկրորդ կեսին, 27-ին, 28-ի գիշերը շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկը՝ Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն։
Քամին՝ հյուսիս-արևելյան 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 25-ին, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 26-ի օրվա երկրորդ կեսին, 27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում թաց ձյան տեսքով։ Առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ։