ԱՄՆ Օհայո նահանգում ավտոմեքենան առավոտյան պատարագի ժամանակ բախվել է եկեղեցու պատին, ինչի արդյունքում 6 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Միջադեպի պահին եկեղեցում եղել է մոտ 100 մարդ: Բախման արդյունքում շինությունը տուժել է: Վարորդի ինքնության մասին տեղեկություններ չեն հայտնվում:
Տեղի ունեցածի պատճառները հայտնի չեն: