ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ Էրդողանի հետ խոսել է մի շարք հարցեր մասին՝ քննարկելով նաև ԻՊ-ի թեման: Նա զրույցն արդյունավետ է համարել:
«Ես երկար ու արդյունավետ զրույց եմ ունեցել նախագահ Էրդողանի հետ՝ Թուրքիայից: Մենք խոսել ենք ԻՊ-ի, Սիրիայում համատեղ գործողությունների, ինչպես նաև այդ շրջաններից ԱՄՆ-ի զորքերի աստիճանական և համակարգված դուրս բերման մասին» ,-գրել է Թրամփը թվիթերյան իր էջում:
ԱՄՆ նախագահը զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին հայտարարել էր դեկտեմբերի 19-ին: Ռուսաստանն արդեն ողջունել է այն, իսկ Ֆրանիսայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ ափսոսանք հայտնել այդ մասով: