Սաուդյան Արաբիայում 87 տարեկան հասակում մահացել է արքայազն Թալալ Աբդել Ազիզ Ալ Սաուդը՝ Սաուդյան պետության հիմնադիր Աբդել Ազիզ Ալ Սաուդի որդին, թագավոր Սալմանի եղբայրը:
Ալ Սաուդների ավագ որդին, ով հայտնի միլիարդատեր Վալիդ բեն Թալալի հայրն է, կյանքի վերջին տարիների ծանր հիվանդ էր:
Հավելենք, որ արքայազն Թալալի մայրը՝ Մունայիրը, հայուհի է եղել, ով փրկվել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունից: