Պաշտոնից հեռացող ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսը ստորագրել է ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին հրամանը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Աղբյուրներից մեկը հայտնել է, որ համապատասխան հրամանն արդեն ստորագրված է, իսկ մյուսը նշել է, որ այն ստորագրել է հենց Մեթթիսը:
Աղբյուրների փոխանցմամբ, ստորագրված փաստաթուղթը սահմանում է զորքերը դուրս բերելու ժամկետներն ու կարգը:
Սպասվում է, որ գործողությունները մեկնարկելու են առաջիկա շաբաթների ընթացքում: