Քաղաքական Միջազգային 

Պուտինը, գեղեցիկ բառեր չխնայելով, շնորհավորել է Ալիևի ծնունդը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծնունդը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Այսօր Իլհամ Ալիևը դառնում է 57 տարեկան:

Շնորհավորական նամակում Պուտինը նշել է, որ Ալիևն արժանի հեղինակություն ունի իր հայրենակիցների շրջանում, ինչպես նաև երկրի սահմաններից դուրս: Նրան ընդունում են որպես փարձառու և հեռատես գործչի և իր երկրի իրական առաջնորդի:

Բացի դրանից, Պուտինը բարձր է գնահատել Ալիևի դերակատարումը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության զարգացման գործում՝ հույս հայտնելով, որ երկկողմ հարաբերություններում կառուցողականությունը կշարունակվի:

Պուտինն Ալիևին առողջություն է մաղթել, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ:

 

Նույն շարքից