Հասարակություն 

Հայկ Մարությանը կարող է լուծարել Սանիտեքի հետ պայմանագիրը. Ինչու նա դա չի անում

Եթե Երևանի քաղաքապետը ռեալ ուզում է լուծարել Սանիտեքի հետ պայմանագիրը, դրա համար բոլոր հնարավորությունները կան ու ես երաշխավորում եմ դա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ, Հանրային խորհրդի անդամ  Բաբկեն Պիպոյանը:

Պիպոյանի խոսքերով, դրա համար քաղաքապետարանը պետք է ընդամենը 10 օր ժամանակ տա ու 15 հոգի մարդկային ռեսուրս ու ինքը երաշխավորում է, որ Սանիտեքը կմտնի դատարան ու պարտություն կկրի. «10 օր ու 15 աշխատող մարդ եմ ուզում»:

Դիտարկմանը, թե քաղաքապետի խոսքերով, Սանիտեքն անհրաժեշտ քանակությամբ ավտոմեքենաներ չունի, Պիպոյանը հայտարարեց. «Պետք չի տուգանել, այն փողը որ տալիս եք Սանիտեքին, մի տվեք, տվեք համայնքին, տեղում սպասարկեք, մրցույթ հայտարարեք, թող նոր օպերատոր գա: Եթե չի կարողանում սպասարկել, թող վեշերը հավաքի գնա: Եթե խնդիրն իրավական է, ես իմ օգնությունն եմ առաջարկում ու երաշխավորում: Ես կարծում եմ, որ քաղաքապետին սխալ են զեկուցել հարցը: Եթե քաղաքապետը միակողմանի լուծարում է պայմանագիրը, Սանիտեքն է մտնում դատարան»,-ասաց Պիպոյանը՝ հավելեով, որ պայմանագրում նման կետ կա:

Պիպոյանի համար նաև անհասկանալի է այն, որ քաղաքապետը համաձայն է փոխքաղաքապետի պարզաբանումների հետ, որոնք վերջինս տվեց օրեր առաջ՝ կապված Երևանի 2019 թվականի բյուջեի հետ: Մասնավորապես պարգևավճարների մասով փորձագետը հայտարարեց. «Այսպես թե այնպես բոլոր աշխատողների համար 13-րդ աշխատավարձ եղել է: Ավելին՝ լավ աշխատողների համար նախկինում էլի եղել է ավել փող: Եթե ասում են, որ գրել են, բայց կարող են չծախսել, մենք առաջարկում ենք օրինակ վերելակների համար գրել»:

Բանախոսը ներկայացրեց նաև թվեր կանաչապատման ու ավտոկայանատեղիների մասով՝ կոչ անելով ավագանու անդամներին բյուջեն չընդունել այս տեսքով:

 

Նույն շարքից