Նախորդ շաբաթ տեղի ունեցած իր հերթական մեծ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ այս շաբաթ հանդիպելու է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Դրանից հետո հայկական կողմը հաստատեց, որ նման հանդիպում լինելու է:
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Analitik.am-ի հետ զրույցում վարչապետի խոսնակ Արման Եղոյանը կրկին հաստատեց, որ պարոն Փաշինյանի այցը Մոսկվա այս շաբաթ է կայանալու: Օրվա մասով պարոն Եղոյանը տեղեկություններ չհայտնեց՝ նշելով, որ այն որոշվելու է մյուս կողմի հետ:
Ինչ վերաբերում է օրակարգին, Եղոյանը նշեց, որ երկկողմ հանդիպում է լինելու և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր են քննարկվելու. «Նման հանդիպումների օրակագը նախօրոք չենք տալիս: Հանդիպումից հետո միայն հրապարակում ենք հանդիպման արդյունքները: Ամեն պետության ղեկավար իր տեսանկյունից բարձրացնում է օրակարգային հարցերը և դրանից հետո արձանագրում ենք, թե իրականում ինչ խոսվեց»: