Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքող քաղաքացիների ակցիան Էջմիածնից տեղափոխվել է մայրաքաղաք Երևան:
Հիշեցնենք, որ ակցիաները մեկնարկեց հենց նույն պահից, երբ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց, և նա ազատ արձակվեց 25 միլիոն դրամ գրավի դիմաց:
Ակցիայի մասնակիցները պահանջում են արագացված դատավարություն՝ խոստանալով իրենց գործողությունները շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ Գրիգորյանն ազատության մեջ է:
Ազատության հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ Գրիգորյանը հանրության համար վտանգավոր մարդ է, և դատարանը հաշվի չի առել այդ ու մի շարք այլ հանգամանքներ: Քաղաքացին քննություն է պահանջում նաև դատավորի հանդեպ, ով ազատ է արձակել Մանվել Գրիգորյանինը:
Հավելենք, որ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու որոշման դեմ: