Հասարակություն 

Մանվել Գրիգորյանի դեմ ակցիայի մասնակիցը սպառնում է դատախազին

Մանվել Գրիգորյանի ազատման դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները հավաքվել են Գլխավոր դատախազության մոտ ու հանդիպում են պահանջում դատախազի հետ:

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, թե խոստանում է, որ ոչ մի բան չեն անի դատավորին, թող նա գա ու պատասխանի իրենց հարցերին: Նույն քաղաքացու խոսքերով, այդ դատավորն իրավունք չունի պետոթյան մասշտաբով որոշումներ կայացնել, նա կարող է միայն որոշումներ կայացնել իր ընտանիքի ներսում:

Մեկ այլ քաղաքացի, դիմելով դատախազին, պահանջեց վերջինիս իջնել ու պատասխանել իրենց հարցերին՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում կգնան Էջմիածին ու էլի փողոց կփակեն: Նրա խոսքերով, դատարանը պետք է նորից կալանավորի Մանվել Գրիգորյանին, ինչը Նոր տարվա նվեր կլինի իրենց համար:

Նույն շարքից