Գլխավոր դատախազության մոտ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիան շարունակվում է: Քիչ առաջ ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց գլխավոր դատախազության ներկայացուցիչը, ով հայտնեց, որ արդեն այսօր Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու որոշման դեմ՝ նշելով, որ ամենայն հավանականությամ հարցը կլուծվի մինչև Ամանոր:
Սակայն հավաքված մի քանի տասնյակ քաղաքացիներին դա չբավարարեց, նրանք չեն պատրաստվում հեռանալ՝ սպառնալով նույնիսկ փողոցներ փակել: Ակցիայի ամենաաակտիվ մասնակիցներից մեկը 20 րոպե ժամանակ տվեց գլխավոր դատախազին՝ հայտարարելով, որ չիջնելու դեպքում Էջմիածինում խմբեր կան, որոնք փակելու են ճանապարհները: Նա նշեց, որ փողոցներ են փակվելու ոչ միայն Էջմիածնում:
Վերոնշյալ քաղաքացին առաջարկեց նաև գնալ Վերաքննիչ դատարան և ճնշում գործադրել, քանի որ հարցն ուղարկվելու է այնտեղ: Նա նաև հայտարարեց, որ իրենք կառավարության կողմնակիցներն են. «Մենք Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն ենք: Այստեղ բոլորս Նիկոլ Փաշինյան ենք: Մեր պայքարն արդարադատության դեմ է»: