Հասարակություն գլխավոր 

Մեր այսօրվա ԱԱԾ ներկայացուցիչները չեն ամաչում, երբ նրանց չեկիստ ես համարում. Վարդան Հարությունյան

Այն մարմինը, որից ՀՀ իշխանությունները, որ համարում են սկիզբ է առել Հայաստանի ԱԱԾ-ն, 100-27 տարի պայքարել է Հայաստանի անկախության դեմ, պայքարել է, որպեսզի քարտեզի վրա չլինի անկախ Հայաստանը: Այս մասին այսօր՝ «Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100 ամյակը, ձեռքբերումներ և բացթողումներ թեմայով» քննարկման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Հարությունյանի խոսքերով, հիմա այսօրվա «չեկիստները», իշխանավորներն ու երեկվա իշխանավորներն իրենց համարում են վերոնշյալ կառույցի հետնորդները, որը պայքարել է Հայաստանի անկախության դեմ. «91 թվականին, երբ հռչակվեց ՀՀ անկախ հանրապետությունը, շատ մեծ սխալ տեղի ունեցավ՝ սահման չգծվեց անցյալի և ներկայի միջև: Քանի որ այդ սահմանը չկար, անկախ հանրապետությունը մնաց սովետական դեմքով և մտածողությամբ, ինչի արդյունքում այսօր հասանք այսօրվան, որ ստիպված ենք հեղափոխություններ անել: Եթե սահմանը գծված լիներ, կգտնվեինք այլ հանրապետությունում, օրինակ՝ լեհերի նման»:

Իրավապաշտպանը հիշեց՝ երբ 2014 թվականին լույս է տեսել իր գիրքը, որի շնորհանդեսին չեկիստների մասին բացասական բաներ է ասել, իրեն զանգահարել են, ընկերական զրույցի են հրավիրել, որին ներկա են եղել նաև ԱԱԾ բարձրաստիճան սպաներ և պաշտոնյաներ. «Նրանք ուրախացել էին, որ ես չեկիստ էի ասել: Մեր այսօրվա ԱԱԾ ներկայացուցիչները չեն ամաչում, երբ նրանց չեկիստ ես համարում: Ես կարծում էի, որ հայհոյել եմ, սակայն պարզվեց, որ այդպես չէ: Ըստ էության, նրանք կրում են իրենց մտածողության մեջ ողջ խորհրդային մինուսն ու բացասականը»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԱԾ-ն տոնեց իր 100 ամյակը:

Նույն շարքից