2011 թվականին սպանված Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին օգնություն է խնդրել Ռուսաստանից: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Վերջերս բանտից ազատված 46-ամյա Սաիֆ ալ-Իսլամը դեկտեմբերի սկզբներին իր ներկայացուցչին ուղարկել է Մոսկվա, ով հանդիպում է ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Միխայել Բոգդանովի հետ: Վերջինիս նամակ է փոխանցվել՝ ուղղված Վլադիմիր Պուտինին:
Սաիֆը նամակով օգնություն է խնդրել Պուտինից իր ամբիցիաների համար՝ ներկայացնելով Լիբիայի մասով սեփական տեսլականները: Կրտսեր Քադաֆին պատրաստվում է մասնակցել Լիբիայի նախագահական ընտրություններին, որը պետք է կայանա 2019 թվականին:
Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանում դեռ չեն որոշել, թե որ թեկնածուին են աջակցելու: