Դեկտեմբերի 25-ին Բելառուսի նախագահ Ալեքանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնելու է Ռուսաստան: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Պուտին-Լուկաշենկո հանդիպման ժամանակ ամփոփվելու են ավարտվող տարվա ընթացքում կատարված աշխատանքները, քննարկվելու են երկկողմ հարաբերություններում ամենաակտուալ հարցերը, որոնց մասով աշխատանքներ պետք է տարվեն առաջիկայում:
Հատկապես շեշտադրում արվելու է առևտրատնտեսական համագործակցության վրա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Մոսկվա է մեկնելու նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: