Հասարակություն Ֆեյսբուք 

Ձևակերպումը շատ ավելի վտանգավոր կլիներ Հայաստանի համար, եթե չլիներ Փաշինյանի այլ հայտարարությունը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը պե՞տք է լուրջ վերաբերվել, թե՝ ոչ։
Հարցը բարձրացվեց քաղաքական և փորձագիտական քննարման օրակարգ՝ հերթական խնդիր դառնալով Հայաստան - Ռուսաստան երկկողմ և բազմակողմ հարաբերություններում։

Ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է այս կազմակերպության ՀիմՆԱԴԻՐ ԱՆԴԱՄ- ՊԵՏՈՒԹՅՈՒՆ և կասկածի տակ դնելով ՀԱՊԿ լրջությունը անուղղակիորեն կասկածի տակ է դրվում նաև Հայաստանի, ապա այդ կազմակերպությանն անդամակցող մնացած պետությունների լրջությունը։

Ձևակերպումը շատ ավելի վտանգավոր կլիներ Հայաստանի համար, եթե նույն Փաշինյանը մինչ այդ հայտարարած չլիներ, որ ՀԱՊԿ-ը չափազանց կարևոր էՀայաստանի համար։

Մնում է վերջնականապես կողմնորոշվել, հիմա չափազանց կարևո՞ր է, թե ամեն դեպքում անլուրջ։

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արթուր Ղազինյանը

Նույն շարքից