Այսօր փաստաբանին լռեցնելու համար դիմում են ամենաստոր միջոցներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մանվել Գրիգորյանի փաստաբաններից Լևոն Բաղդասարյանը՝ հավելելով, որ կպնում են փաստաբանների արժանապատվությանը՝ համացանցում վիրավորելով նրանց պատիվն ու արժանապատվությունը, իսկ պետական լիազոր մարմիններն իրենց կրավորական կեցվածքով մատները մատներին չեն տալիս մոլախոտներին հայտնաբերելու և պատժելու համար:
Բաղդասարյանի խոսքերով, եթե դատական իշխանության վրա ճնշում գործադրելու համար ճանապարհներ են փակում, իսկ իշխանությունը չի արձագանքում դրան, Հայաստանը պետք է հռչակել անարխիստական երկր, փակել դատարանները, մարդկանց դատել հրապարակում՝ ժողովրդի բութ մատի շարժումով. Անձին պետք է պատժել նրա կատարած արարքների համար, ոչ թե նրա համար, թե ով է նա: Ժամանակն է երկրում օրենքի դիկտատուրա հաստատելու համար, որի կրողը պետք է լինի երկրի բարձրագույն իշխանությունը: Եթե երկրում ժողովուրդն է ձևավորել իշխանությունը, պետք է բացառել փողոց փակելու մշակույթը: Ավելին՝ անհրաժեշտ է երկրի բարձրագույն իշխանությանն օգնել վեր հանել բոլոր բացեր:
Փաստաբանի խոսքերով, ՀՔԾ պետը ցուցում է տվել նախարարին, որի իրավոևւնքը չունի, սակայն դա ընդունվում է նորմալ: Դրանից հետո նախարարը կանչել է մարզպետին, տեղայնացրել հարցը, հանձնարարականներ տվել, իսկ մարզպետն էլ իր հերթին կանչել է գյուղապետերին ու հանձնարարել ՀՔԾ պետի անօրինական ցուցումները կատարել, ինչը ժողովուրդը ընդունել է ծափերով, քանի որ այն վերաբերում է Մանվել Գրիգոևրյանին, իսկ այդ ընթացքում իշխանությունը չտեսնելու է տալիս դա, իսկ բարձրաձայնողներն ընկնում են հայհոյանքների տակ. Անձին զրկում են ազատ տեղաշարժից, իսկ Ոստիկանապետը կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն հանդիպում է նրանց հետ ու խորհուրդ տալիս գնալ հրապարակ՝ ակնակրկելով հավաքվածների թիվը մեծացնել
Բաղդասարանի խոսքերով, դատախազությունը դատական նիստին չի մասնակցել, նյութերին ծանոթ չէ, սակայն արդեն հայտարարում է, որ բողոքարկելու է որոշումը, իսկ դրա պատճառը Փաշինյանի հայտարարությունն էր, որ դատական ակտն իր համար անականկալ է եղել. Դրա տակ պարոնայք հասկացել են, որ այն կարող է լինել անօրինական: Այսպես էլ խաղում են մարդկանց ճակատագրերի հետ: Եթե դատախազությունը գոնե մեկ փաստ կներկայացնի, որ Գրիգորյանն ազատության մեջ գտնվելով կխոչընդոտի քննության և այլն, մենք ներողություն կխնդրենք ու կհորդորենք Գրիգորյանի վերադառնալ կալանավայր: Զավեշտը հասել է այնտեղ, որ վարույթ իրականացնող մարմինը նշում է, թե ազատության մեջ գտնվելով Գրիգորյկանը կլքի Հայաստանը և կմեկնի Արցախ: Նրանք պաշտոնապես հայտարարում են, որ Արցախը Հայաստան չէ և չեն կարող նրան այնտեղից վերադարձնել:
Փաստաբանը հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ դատական ակտն իրավաչափ է: