Ուկրաինական Լվովում Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի արդյունքում ՀՀ 50-ամյա քաղաքացի է տուժել: Այս մասին հայտնում է rusarminfo-ն:
Բացի ՀՀ քաղաքացուց, կան այլ տուժածներ ևս, սակայն ամենածանրը հենց առաջինի վիճակն է, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին: Պայթել է գազի բալոն: