GQ ամսագիրը հրապարակել է 2018 թվականի ամենաոճային տղամարդու անունը: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Խոսքը մասնավորապես վերաբերում է ամերիկացի երգիչ և դերասան Նիկ Ջոնասին:
Քվեարկությունը տեղի է ունեցել պարբերականի կայքում: Կոչման համար պայքարել է 64 թեկնածու: Ջոնասի հիմնական մրցակիցները եղել են դերասաններ Ջեֆֆ Գոլդբլյումը և Ռայան Ռեյնոլդսը, ինչպես նաև երաժիշտ Ջոն Լեջենդը:
Օրեր առաջ տեղի էր ունեցել Ջոնասի հարսանիքը: Նա ամուսնացավ հնդկուհի Պրիյանկա Չոպրայի հետ: