Քաղաքական Միջազգային 

Լուկաշենկոն շնորհավորել է եղբայրական Ադրբեջանի նախագահի ծնունդը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին 57 ամյակի կապակցությամբ:

Լուկաշենկոն նշել է, որ եղբայրական Ադրբեջանի հաջող զարգացումն ուղիղ կապ ունի Ալիևի վարած քաղաքականության հետ, որի նպատակն է կառուցել անկախ և ուժեղ պետություն:

Բելառուսի նախագահը նաև հայտարարել է, որ երկու երկրների միջև դինամիկ շփումներն ու փոխհամագործակցությունը երկկողմ հարաբերությունների բնութագրիչ գիծն են՝ հույս հայտնելով, որ Մինսկի պայմանավորվածություններն իրականություն կդառնան:

Նույն շարքից