Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում սուր կտրող–ծակող գործիքով սպանել են մոր և որդու՝ կտրելով պարանոցը:
Analitik.am-ի հետ զրույցում Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն ասաց, որ դեպքի մասին տեղեկացել է այսօր առավոտյան. «Միայն գիտեմ, որ մայրը՝ Դարբյան Արուսյակը ծնված 1931թվականին, և չամուսնացած որդին՝ Դարբյան Հրաչը ծնված 1961 թվականին, սպանվել են: Կես ժամ առաջ խոսել եմ ոստիկանության պետի և քննիչների հետ ու առայժմ ոչ մի նոր բան չկա»:
Հիշեցնենք, որ սպանության ենթադրյալ կատարողը նամակ է թողել՝ հայտարարելով, որ այդ քայլին գնացել է վրեժխնդրությունից դրդված: